01.05.2018|
09:15
Երեկ ուշ երեկոյան կայացած «Տոտենհեմ»-«Ուոտֆորդ» հանդիպումով ավարտվել է պրեմիեր լիգայի 35-րդ տուրը: Տանտերերը հյուրերին հաղթել են 2:0 հաշվով ու 71 միավորով ընդհուպ մոտեցել երրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին», որը Պոչետինոյի սաներից արդեն մեկ միավորով է ընդամենը առաջ` պլյուս լիվերպուլցիների ավել անցկացրած մեկ խաղը, որը տվյալ պարագայում միայն ու միայն բացասական դեր ունի: